Մանչեսթեր Յունայթեդը 100 միլիոն եվրո էր առաջարկել Մյուլերի համար
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Յան Կրիստիան Դրեսենը հաստատել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» փորձել է 100 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել գերմանական ակումբի հարձակվող Թոմաս Մյուլերին:
«Այդպիսի առաջարկ եղել է: Ֆաքսը եկել էր Անգլիայից, բայց մենք երբեք չենք քննարկել Մյուլերի վաճառքը:
Հիմարություն կլիներ կարճաժամկետ հեռանկարով ռեկորդային եկամուտ ստանալն ու թիմի մարզական ներուժը թուլացնելը», - նշել է Դրեսենը: