Մոգերինիի կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է կորցնել աշխարհի առաջատարի դերը
ՄիջազգայինԵվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, որն անցյալ շաբաթ երկօրյա այցով եղել Է Վաշինգտոնում, ամփոփելով ուղեւորության արդյունքները, հայտարարել Է, թե ԱՄՆ-ը կարող Է կորցնել աշխարհի առաջատարի դերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Առաջատար պարբերական հրատարակությունների եվրոպական դաշինքին տված հարցզրույցում, որի մեջ մտնում Է գերմանական Welt-ը:
«Ես երբեք Միացյալ Նահանգները չեմ տեսել այդքան բեւեռացված, տարանջատված ու հակամարտություններից կքված, որքան այժմ: Նա, ով իրապես ցանկանում Է աշխարհի առաջատարի դերը խաղալ, պետք Է ներսից ամուր լինի, ինքնավստահ ու համախմբված»,- նշել Է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
«Երբ աշխարհի մեծագույն ժողովրդավարությունը ենթարկվում Է նման փորձությունների, դա կարող Է ապակայունացնող գործոն դառնալ ամբողջ աշխարհի համար»,- ասել Է Մոգերինին:
Նա նշել Է, որ ԱՄՆ-ը չպետք Է միջամտի Եվրոպայի քաղաքականությանը: «Մենք չենք միջամտում ԱՄՆ-ի քաղաքականությանը: Եվ եվրոպացիներն ակնկալում են, որ Ամերիկան եւս չի միջամտի Եվրոպայի քաղաքականությանը»,- հավելել Է Մոգերինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: