Ինչ անել, երբ ոտքերի մաշկը ճաքճքում է
LifestyleՁմռանը սովորաբար կրունկների մաշկը կոշտանում է և հաճախ ճաքճքում: Ճաքի մեջ ինֆեկցիա ընկնելու դեպքում սկսվում է բորբոքային պրոցես:
Կարելի՞ է արդյոք կանխել մաշկի եղջերացումը և ճաքերի առաջացումը: Այո, եթե ամեն օր, քնելուց առաջ ոտքերը լվանաք և քսեք A վիտամին պարունակող որևէ քսուք:
Եվ այսպես, Օrer.am-ը ներկայացնում է մի քանի օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ ազատվել ճաքճքված մաշկից:
Եթե կրունկներն արդեն ճաքճքել են, անհրաժեշտ է 2-4 շաբաթվա ընթացքում ոտքերն ամեն երեկո դնել տաք ջրի մեջ՝ ավելացնելով 1 թեյի գդալ սոդա, հետո ողողել կալիումի պերմանգանատի լուծույթով: Այնուհետև ճաքած մասերին քսել սինտոմիցինայի էմոլսիա, ծածկել մոմած թղթով և կապել: Դա առավել հարմար է անել գիշերը: Խոր ճաքերը նման բուժման դեպքում սովորաբար լավանում են 7-10 օր հետո:
Ճաքճքած մաշկը բուժելու համար ֆիզիոթերապիան առաջարկում է հետևյալ միջոցը. 500 գ. կաղնու մանրացրած արմատների վրա լցնել 3-4 լ ջուր, կես ժամ եփել և եփուկը օգտագործել թրջոցների, լոգանքի ձևով:
Խորհուրդ է տրվում նաև նման դեպքում օգտագործել վաղինակի եփուկը ձիթապտղի յուղի հետ՝ 1:10 հարաբերությամբ: Վնասված մաշկին խառնուրդը պետք է քսել օրը 2