Հայրությունը փոխում է տղամարդուն
LifestyleԱմերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս այն կանանց, ում ամուսինը պատասխանատվության զգացում չունի և ռիսկային վարքագիծ է դրսևորում, նրան հայր դարձնել: Ամերիկացի գիտնականների խոսքով` դերերի փոփոխությունը փոխում է նաև բնավորությունը: Սակայն այս հնարքը կգործի միայն այն դեպքում, եթե տղամարդն առաջին անգամ է հայր դառնում, Orer.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Daily Mail -ը: Այդ փաստը ստիպում է տղամարդուն հասունանալ, հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից, նույնիսկ` օրենքների խախտումից:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն գործում է ավելի տարիքով տղամարդկանց մոտ: Գիտնականներն ուսումնասիրել են 12-31 տարեկան 200 կամավոր տղամարդու վարքագիծ: Նրանք բոլորն աչքի են ընկել իրենց ռիսկային վարքագծով: Կամավորներին ուսումնասիրել են 19 տարի: Գիտնականներին հետաքրքրել է նրանց կողմից ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը և կատարված հանցագործությունների քանակը: Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տղամարդն առաջին անգամ հայր է դառնում 20-30 տարեկանում, նա ավելի քիչ է ալկոհոլ օգտագործում և իրավախախտումներ անում: Այս ամենի հիման վրա էլ գիտնականները եզրակացություն են արել, որ հայրությունը վերափոխում է մարդուն: