«Քո ընկերուհին ինձ է սիրահարվել». Սելենա Գոմեսի սիրելին՝ The Weeknd-ը, երգ է նվիրել Ջասթին Բիբերին
LifestyleՌեփեր The Weeknd-ը ներկայացրել է իր նոր՝ Some Way երգը։ Այն գրավել է երկրպագուների ուշադրությունն ոչ միայն իր երաժշտականությամբ, այլև հետաքրքիր տողերով։
elle.ru-ն գրում է, որ The Weeknd-ը մի քանի տող է նվիրել իր ընկերուհու՝ Սելենա Գոմեսի նախկին ընկերոջն ու իր մրցակցին՝ Ջասթին Բիբերին։ Երգում ասվում է «Ինձ թվում է, որ քո ընկերուհին ինձ է սիրահարվել»։
Սելենա Գոմեսի ու The Weeknd-ի հարաբերությունների մասին լուրերից հետո Բիբերը շտապել է մեկնաբանել The Weeknd-ի ստեղծագործական գործունեությունը․ «Օ, ոչ։ Ես չեմ կարող լսել նրա երգերը, այնտեղ միայն բիթեր են և ուրիշ ոչինչ»։
Հիշեցնենք, որ Բիբերն ու նոր սիրային զույգը հանդիպել են «Գրեմմի 2017»-ին հաջորդող երեկույթին, որտեղ Բիբերն ամեն կերպ խուսափել է նրանցից ու ձևացրել, որ չի նկատել նրանց։
