Միջուկային զենքը տեղ չունի Իրանի ռազմական դոկտրինայում. ԱԳ նախարարություն
ՄիջազգայինՄիջուկային զենքը տեղ չունի Իրանի ռազմական դոկտրինայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին:
«Հերթական անգամ հայտարարում ենք, որ միջուկային զենքը, կրոնական սկզբունքներինեւ երկրի ղեկավարության (Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի) ֆետվային համապատասխան, չի եղել եւ տեղ չունի Իրանի ռազմական դոկտրինայում»,-նշել Է դիվանագետը: Նա ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) քանիցս հաստատել Է իրանական միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածությունը:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության այս արձագանքը հետեւել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:
«Իմ վարչակազմը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի նկատմամբ, եւ ես ավելին կանեմ, որպեսզի երբեք Իրանին թույլ չտրվի միջուկային զենք ստեղծել»,- փետրվարի 15-ին հայտարարել Է նա Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Հասեմին ընդգծել Է, որ տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար իրական սպառնալիք Է ներկայացնում հենց Իսրայելի միջուկային զինանոցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: