ՀՅԴ-ն առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
ՔաղաքականՀՅ Դաշնակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթերը ԿԸՀ էին բերել ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 17-րդ համարի թեկնածու Հայկ Առաքելյանը և 77-րդ համարի թեկնածու Վահագն Մատինյանը:
ՀՅԴ ներկայացուցիչներից առաջադրման փաստաթղթերն ու համամասնական և տարածքային ցուցակներն ընդունեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը: Նա լրագրողներին հայտնեց, որ կուսակցությունների տարածքային և համամասնական ցուցակների գրանցումը ԿԸՀ-ն պետք է իրականացնի 10 օրվա ընթացքում: «10 օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նայում է բոլոր փաստաթղթերը: Եթե լինում է շտկումների կարիք, մենք դիմում ենք կուսակցությանն այդ շտկումները իրականացնելու համար, իսկ եթե լինում են ավելի բովանդակային խնդիրներ, այդ դեպքում մենք կարող ենք նիստ գումարել և կուսակցությանը 48 ժամ ժամանակ հատկացնել` թերությունները վերացնելու համար»,- ասաց Սմբատյանը:
Նա հայտնեց, որ ՀՅԴ-ն առաջինն է ընտրություններին մասնակցելու առաջադրման փաստաթղթերը: