ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահը Բաքվում է
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում բանակցություններ է վարել ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի հետ:
Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության առնչվող հարցեր:
Նշվում է, որ Դանֆորդը ծրագրել է փետրվարի 16-ին Բաքվում հանդիպել իր ռուսաստանցի գործընկեր Վալերի Գերասիմովի հետ: