Սիրուշոն ներկայացրել է իր նոր՝ «Դեր Զոր» տեսահոլովակի անոնսը
LifestyleԵրգչուհի Սիրուշոն րոպեներ առաջ հանրությանն է ներկայացրել իր նոր տեսահոլովակի անոնսը, որտեղ նա պատմում է իր վաղեմի երազանքի մասին, այն է՝ տեսահոլովակ նկարահանել հայ ժողովրդի համար այդչափ խորհրդավոր ու ողբերգական վայրում: «Ոտքերս ծալվեցին, շունչս կտրվեց... չեմ կարող նկարագրել՝ ինչ կատարվեց հետս: Եթե նույնիսկ հեռոխոսներով լինեինք, պիտի նկարահանեինք: Այստեղ արդեն կարևոր չէր ինչով և ինչպես: Ունեինք ընդամենը 5 րոպե նկարահանված նյութ, որի հիման վրա պետք է նկարահանեինք տեսահոլովակ»,- անոնսի մեջ պատմում է Սիրուշոն: