Պակիստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է 74-ի
ՄիջազգայինՊակիստանի հարավի Սինդի նահանգի Սեհվան քաղաքի մզկիթում փետրվարի 16-ի երեկոյան կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել Է 74-ի, եւս ավելի քան 300 մարդ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 17-ին հայտնել Է GEO-TV տեղական հեռուստաալիքը:
Պայթյունը տեղի Է ունեցել Լալ Շահբազ Կալանդարի մզկիթում անցկացվող ծիսակատարության ժամանակ: Ականատեսների ասելով՝ մահապարտ ահաբեկիչը աղոթողների բազմության վրա նռնակ նետելու անհաջող փորձ Է արել, ինչից հետո պայթեցրել Է իրեն: Նրա մոտ եղած ինքնաշեն ռումբը մոտավորապես 8 կիլոգրամ դինամիտ Էր պարունակում:
Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: