Եվրախորհրդարանը քվեարկեց ընդհանուր եվրոպական բանակի ստեղծման օգտին
ՄիջազգայինԵվրախորհրդարանը հավանություն Է տվել Եվրամիության կենտրոնացման ուժեղացման, ԵՄ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի եւ եվրոպական ընդհանուր բանակի ստեղծման բանաձեւին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փաստաթղթին, որն առաջարկել Է Բելգիայի նախկին վարչապետ եւ Brexit-ի շուրջը բանակցությունների պատասխանատու Գի Վերհոֆստադտը, «կողմ» Է քվեարկել 283 եվրապատգամավոր՝ 269-ը եղել Է դեմ եւ 83-ը ձեռնպահ Է մնացել:
Եվրախորհրդարանի հավանությունը կարող Է նշանակել ԵՄ-ի հիմնարար պայմանագրի բարեփոխման սկիզբ, նշել Է հեռուստաալիքը:
«Ըստ Էության Վերհոֆստադտն առաջարկում Է կոլեկտիվ որոշումների կատարումից հրաժարվելու Եվրամիության անդամ երկրների իրավունքի սահմանափակում կամ նույնիսկ լիակատար վերացում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Գի Վերհոֆստադտը Եվրախորհրդարանում գլխավորում Է լիբերալ դաշինքը եւ համարվում Է եվրոպացի ֆեդերալիստների առաջնորդը, որոնք հանդես են գալիս միության ընդլայնման եւ ամրապնդման օգտին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: