Բերդիմուհամեդովն ստանձնեց Թուրքմենստանի նախագահի պաշտոնը
ՄիջազգայինԹուրքմենստանի ընտրված նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը երդում Է տվել Աշխաբադի Ռուխիեթ պալատում կայացած՝ պաշտոնակալության հանդիսավոր արարողության ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի պետական լրատվական գործակալությունը: Հանդիսավորապես հայտարարվել Է, որ պետության ընտրված ղեկավարն ստանձնել Է պաշտոնը:
Պաշտոնակալության ժամանակ Բերդիմուհամեդովը հայտարարել Է, որ Թուրքմենստանը որպես «անկախ պետություն արդեն ավելի քան 21 տարի իրականացնում Է միջազգային հարաբերությունների զարգացման՝ իր գործունեությունը՝ ելնելով մշտական չեզոքության կարգավիճակից»:
Նա ընդգծել Է, որ «մեր պետության չեզոքության կարգավիճակից ելնող հիմնական սկզբունքները՝ համընդհանուր խաղաղության եւ անվտանգության ամրապնդումը, բարիդրացիության, բարեկամության եւ եղբայրության հարաբերությունների ընդլայնումը, կայուն զարգացման ապահովումը, ապագայում Էլ կմնան անկախ Թուրքմենստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: