Գիտնակններ. Հավով ապուրը պայքարում է մրսածության դեմ
LifestyleԳիտնականներն ապացուցել են, որ մրսածության ժողովրդական բուժման ամենատարածված միջոցներից մեկը՝ հավով ապուրը, իսկապես օգնում է պայքարել մրսածության դեմ: Ինչպես հաղորդում է Orer.am-ը՝ հղում անելով Dailymail-ին, հավով ապուրն օգնում է պայքարել մրսածության դեմ միայն վարակի վաղ շրջանում:
Հետազոտությունն իրականացրել են Նեբրասկայի համալսարանի գիտնականները: Հավով ապուրի ազդեցությունը մրսածություն ունեցող մարդու վրա գիտնականները ստուգել են 15 կամավորների վրա: Գիտնականները պարզել են, որ հավով ապուրի մեջ պարունակվող հատուկ նյութն ակտիվացնում է էթի պաշտպանական մեխանիզմը, որը թույլ չի տալիս վարակին թափանցել օրգանիզմ:
Բացի այդ` բանջարեղենը և թռչնի միսը համատեղ օգնում են նաև հանել բորբոքումը: Իսկ եթե ապուրի մեջ կարագ է ավելացված` D, A, K, E վիտամիններն ավելի արագ են յուրացվում:
Գիտականորեն ապացուցված է, որ հավի արգանակից թարմ եփած ապուր ուտելուց հետո քչանում է լորձի քանակը թոքերում ու քթի խոռոչում, լավանում է շնչառությունը, ուղեղին թարմ թթվածին է մատակարարվում, ինչի շնորհիվ էլ անցնում է գլխապտույտը, ու մարդն իրեն նորից առույգ է զգում: