Այս աղջիկը նիհարել է 46 կգ-ով` հրաժարվելով իր սննդակարգի մեկ տարրից, որը մենք օգտագործում ենք ամեն օր. լուսանկարներ
LifestyleՀյուսիսային Իռլանդիայի 28-ամյա բնակչուհին մեկ տարում նիհարել է 46 կգ-ով` իր սննդակարգից վերացնելով միայն մեկ բան:
Ինչպես գրում է The Independent-ը` նախկինում 3 երեխաների մայրիկը օրական 15 բաժակ սուրճ էր խմում: Իռլանդուհին կշռում էր 120 կգ, երբ 2015-ի ապրիլին որոշեց փոխել իրավիճակն ու փրկվել իրեն պատած դեպրեսիայից:
Լորան Օ՛Լոկլինը այժմ 7 չափոսով ավելի փոքր զգեստներ է կրում և իրեն հիանալի է զգում: Նրա խոսքով օրական 15 բաժակ սուրճի օգտագործումը պայմանավորված էր անքնությամբ, որի հետևանքները ողջ օրվա ընթացքում հաղթահարելու համար այդքան մեծ քանակությամբ քաղցր սուրճ էր ըմպում:

