Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, անդրադառնալով թիմում իր 10-րդ տարեդարձին, նշել է.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, ընկերներիս, թիմակիցներիս և «Բարսելոնայի» աշխատակիցներին՝ այս անհավանական 10 տարվա ընթացքում ինձ աջակցելու համար: Միշտ էլ հաճույք եմ ստացել դաշտում կապտանռնագույն մարզաշապիկով խաղալիս: Մշտապես փորձում եմ կատարելագործվել և թիմի հետ տիտղոսներ նվաճել»,- ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում: