Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն. Շավարշ Քոչարյան
ՔաղաքականԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսված սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ Սահմանադրական հանրաքվեն դրա շարունակությունն է»,- նշել է փոխարտգործնախարարը: