«Հրեշտակի թռիչքը». Վենետիկում մեկնարկել է ամենամյա կառնավալը
ՄիջազգայինՏասնյակ հազարավոր դիմակավոր մարդիկ` ավանդական կոստյումներով, կիրակի հավաքվել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում`մասնակցելու «Հրեշտակի թռիչք» ավանդական միջոցառմանը, որով տրվում է Վենետիկի կառնավալի մեկնարկը:
Ինչպես ներկայացնում է Agence France Presse-ը, ուղիղ կեսօրին Կլուդիա Մարչիորին, ավանդույթի համաձայն, պարանով ցած է իջել Սուրբ Մարկոսի հրապարակի զանգակատան 80 մետր բարձրությունից` ողջունելով հավաքվածներին:
Կառնավալը տևելու է մինչև փետրվարի 28-ը: Այս փառատոնի արմատները հասնում են 1162 թվական` որպես ռազմական հաղթանակի խորհրդանիշ:
