Իրաքյան բանակը «Իսլամական պետության» 93 գրոհայինի է ոչնչացրել Մոսուլում
ՄիջազգայինԻրաքի պաշտպանության նախարարությունը կիրակի տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում են Մոսուլի արևմտյան շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ հասված ավիահարվածները:
Ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, բանակային ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Համիդ ալ-Մալիկին հայտնել է, որ իրաքյան ուղղաթիռները 22 հարձակում են իրականացրել` սպանելով ԻՊ-ի 93 գրոհայինի:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող իրաքյան ուժերը կիրակի ցամաքային հարձակում են իրականացրել` դուրս մղելով իսլամիստ գրոհայիններին արևմտյան Մոսուլում իրենց վերջին հենակետից:
Երկրի վարչապետ Հեյդար ալ-Աբադին ավելի վաղ հայտնել էր հյուսիսային քաղաքի արևմտյան շրջաններն իսլամիստներին ազատագրելուն ուղղված արշավի մեկնարկի մասին: