Նորաձևության նոր թրենդը՝ գուլպաներ. ինչպես համադրել, որ գեղեցիկ լինի
LifestyleՈրոշ ժամանակ առաջ գուլպաներն ու բաց կոշիկները միասին հագնելը համարվում էր անճաշակություն, իսկ այժմ սա նորաձևության նոր թրենդ է։
peopletalk.ru-ն գրում է, որ գուլպաներն այս տարվա ամենանորաձև աքսեսուարն են։ Նորաձևության շաբաթները ողողված են գուլպաների ու բաց կոշիկների համադրություններով, իսկ առաջատար դիզայներները շարունակում են նոր ու խենթ լուծումներ փնտրել։
Սակայն, այս գուլպաները պետք է զգուշությամբ օգտագործել, քանի որ սխալ համադրությունը կփչացնի ձեր կերպարը։ Վառ գույնի հագուստի հետ ավելի նուրբ գույների գուլպաներ օգտագործեք, ինչպես նաև համոզվեք, որ դրանք համապատասխանում են ձեր կոշիկներին։
Գուլպաները կարող են գունավոր լինել կամ պարզապես գրվածքներ ունենալ, սակայն պետք է հիշել, որ կարճ գուլպաները չարժի համադրել բաց կոշիկների հետ։ Դրանք միայն մարզակոշիկների հետ կարելի է հագնել, իսկ երեկոյան կերպարների կամ պարզապես բաց կոշիկների հետ երկար գուլպաներ համադրել։






