Կենսագրական տեսանյութեր, նոր զուգերգեր. Ձախ Հարութի երևանյան մենահամերգի մանրամասները
LifestyleTert.am Life-ը գրում է.
Ամեն անգամ, երբ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, գալիս է Հայաստան, նրան հարցնում են՝ երբ մենահամերգ կունենաք Երևանում։ Երգիչն արդեն ունի հարցի պատասխանը՝ երկարատև ընդմիջումից հետո նա Երևանում մենահամերգ կունենա մայիսի 20–ին։
ՀՀ վաստակավոր արտիստի մենահամերգը կազմակերպել է ռեժիսոր, պրոդյուսեր Խաչի Եղոյանը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա մանրամասներ պատմեց և նշեց, որ երեկոն անակնկալներով լի է լինելու։
«Հարութը ներկայանալու է իր հին ու նոր երգերով։ Հիմնականում Հարութն է ընտրում երգերը, բայց, իհարկե, ընդունում է իմ առաջարկներն ու նոր մտքերը»,– ասաց Խաչիկն ու հավելեց, որ համերգի ընթացքում երգիչը հանդիսատեսին պրեմիերաներ կներկայացնի։
Շարունակությունը` այստեղ: