Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Կրթության որակի շաբաթը մեկնարկել է ուսանողների խնդիրների քննարկմամբ

Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկել է ուսանողական աշխատաժողով. հայաստանյան  բուհերի ուսանողները քննարկել են իրենց առավել հուզող խնդիրները՝ դրանց վերաբերյալ լսելով նաև դասախոսների, կրթության կառավարիչների և գործատուների տեսակետը:

Այս մասին տեղեկացրին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ազդարարելով որակի շաբաթվա մեկնարկը, նշեց, որ ՈԱԱԿ-ը կարևորել ու կարևորում է ուսանողակենտրոն կրթությունը, և պատահական չէ, որ մեկշաբաթյա միջոցառումները մեկնարկում են ուսանողների խնդիրների քննարկմամբ:

Թոփչյանի խոսքով՝ այս տարվա կրթության որակի շաբաթն առանձնահատուկ է, քանի որ ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլից հետո անցում ենք կատարում ծրագրային հավատարմագրման  գործընթացներին. առաջիկայում գնահատվելու են մասնագիտությունների կրթական ծրագրերը: Գնահատման չափանիշներից են լինելու շրջանավարտների աշխատանքով ապահովվածությունը, դասախոսների՝ ուսանողներին արդիական կարողություններ հաղորդելու,  գնահատման սովորեցնող լինելու հանգամանքները և այլն:

Աշխատաժողովի ընթացքում ուսանողները քննարկեցին, թե ինչպիսի ուսուցում են ակնկալում  ուսումնական հաստատություններից: Գերակշռում էր տեսակետը, որ համալսարանում ուսանողը պետք է ստանա պրակտիկ գիտելիքներ, որ դասաժամը պետք է օգտագործվի ոչ թե լեկցիաներ թելադրելու, այլ ինտերակտիվ քննարկումների ու ստացած տեսական գիտելիքների կիրառականությունն ապահովելու նպատակով:

Կրթական գործընթացներում  գործատուների ներգրավվածության հարցը քննարկելիս շեշտադրվեց, որ բուհն ինքը պետք է նախաձեռնի գործատուների հետ կապի հաստատումը: Միջոցառման մասնակիցների կարծիքով դասախոսների թվում զգալի տոկոս  պետք է կազմեն գործատուները, որոնք աշխատաշուկայի վերջին պահանջները բուհ կհասցնեն, իսկ ուսանողներին էլ կհաղորդեն աշխատաշուկայում կիրառելի հմտություններ:

Քննարկվեցին նաև մագիստրոսական կրթության բացերը: Կարևորվեց, որ մագիստրատուրայում սովորողը դիտվի նաև պոտենցիալ աշխատուժ և համալսարանն ավարտելիս ունենա որոշակիորեն մշակված առաջարկներ կամ նախագծեր, որոնք կյանքի կկոչի ինքնուրույն կամ որևէ գործատուի հետ համագործակցությամբ:

Ուսանողներին ներկայացվեց նաև  ՈԱԱԿ «Ուսանողության ձայն»  նախագիծը, որն աջակցում է ուսանողներին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, ինչպես նաև պատրաստում է ուսանող-փորձագետներ հավատարմագրման գործընթացներին մասնակցելու համար: Ուսանողները ոգևորությամբ ընդունեցին կրթության որակի ապահովման գործընթացների մասնակից լինելու հնարավորությունը:

«Փոփոխությունները սկսվում են, երբ մարդիկ խոսում են: Եվ շատ կարևոր է, երբ ուսանողների ձայնն է լսելի, երբ նրանք  բարձրաձայնում են իրենց ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, քանի որ կրթության հիմնական շահառուն հենց ուսանողներն  են»:

Աշխատաժողովը եզրափակվեց մոտիվացիոն ելույթներով. հաջողության իրենց փորձով կիսվեցին Պարարվեստի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռիմա Պիպոյանը, Երևանի եվրոպական ուսանողների ֆորում ՀԿ-ի հիմնադիր Արմենակ Մինասյանցը և Ներուժի զարգացման ինստիտուտի համահիմնադիր Արևիկ Հայրապետյանը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է  կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 21-ին կքննարկվեն երիտասարդ դասախոսների խնդիրները, փետրվարի 22-ին՝ մասնագիտության կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչությունը: Շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» խորագրով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլար