«Ռեալը» և «Բավարիան» հետաքրքրված են «Բորուսիայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստի ծառայությունով. Վատցկե
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոհահիմ Վատցկեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված են դորտմունդցիների յուրաքանչյուր ֆուտբոլիստով:
«Աշխարհը չունի Ռումինիգեի և Վատցկեի լավ հարաբերությունների կարիքը: «Բորուսիայում» կան ֆուտբոլիստներ, ովքեր կխաղան մեր թիմի համար, եթե նույնիսկ 20%-ով կրճատվի նրանց աշխատավարձը: Բնականաբար, այդպես չի արվի, քանի որ աշխատավարձը նվազեցնելու դեպքում՝ կհայտնվեն «Ռեալը» և «Բավարիան», ովքեր հետաքրքրված են «Բորուսիայի» յուրաքանչյուր ֆուտբոլիստի ծառայությունով»,- Վատցկեի խոսքը մեջբերում է tz-ը:
Նշենք, որ Վատցկեն նման հայտարարություն արել է ի պատասխան մյունխենյան թիմի ներկայացուցիչ Ռումինիգեի: Վերջինս հայտարարել էր, որ Մարկո Ռոյսն ինքը պետք է վճռի իր ապագան՝ չհերքելով, որ իրենք հետաքրքրված են Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստով: