Գարիկ Մարտիրոսյանը վերադառնում է ռուսական Առաջին ալիքի «Прожекторперисхилтон» շոու
LifestyleՎերջերս Գարիկ Մարտիրոսյանն Իվան Ուրգանտի շոուի ժամանակ հաղորդել էր, որ շատ շուտով ռուսական Առաջին ալիքի եթերում նորից կսկսի հեռարձակվել «Прожекторперисхилтон» շոուն, որը չէր ցուցադրվում 2012 թվականից:
Հիմա հայտնի է նաեւ առաջին եթերի օրը: Ըստ Ria.ru-ի՝ հաղորդումը հեռարձակվելու է մարտի 4-ին՝ անփոփոխ հաղորդավարների՝ Իվան Ուրգանտի, Սերգեյ Սվետլակովի, Ալեքսանդր Ցեկալոյի եւ Գարիկ Մարտիրոսյանի մասնակցությամբ:

«Прожекторперисхилтон» մարտի 4-ից վերադառնում է»,- ասել են մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ շոուն վարելու են նույն հաղորդավարները:

Հինգ տարի առաջ շոուն որոշեցին փակել, քանի որ ТНТ հեռուստաալիքի հետ պայմանագրով Գարիկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Սվետլակովը չէին կարող մասնակցել հաղորդմանը: Հեռուստաալիքն ափսոսանք հայտնեց նախագծի փակման առիթով, բայց որոշել է չփոխել հաղորդավարների կազմը: