«Ենիսեյ»-ը դուրս է մնացել ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ) գավաթի խաղարկությունից
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը մասնակցել է «Ենիսեյ»-ի կիսաեզրափակիչ խաղին ֆուտբոլի ազգային լիգայի (ՖԱԼ) գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԱԼ-ի գավաթի կիսաեզրափակիչում «Ենիսեյ»-ը մրցում էր «Չերտանովո»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածներն ավելի դիպուկ են իրացրել «Չերտանովո»-ի ֆուտբոլիստները:
Հայաստանի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը եղել է թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 87-րդ րոպեին: