«Մեզ մեծ արկածներ են սպասվում»․ Ջորջ Քլունին առաջին անգամ մեկնաբանել է Ամալի հղիությունը
LifestyleԴերասան Ջորջ Քլունիի ու փաստաբան Ամալ Քլունիի ապագա երեխաների մասին խոսում են բոլոր երկրպագուները։ Չդադարող քննարկումները ստիպել են Ջորջի ծնողներին բացահայտել երեխաների սեռը, իսկ այժմ հենց Քլունին է մեկնաբանել կնոջ հղիությունը։
«Մենք անչափ երջանիկ ենք։ Մեզ մեծ արկածներ են սպասվում»,- ասել է Ջորջը՝ Rencontres de Cinema հաղորդաշարի ընթացքում։
Հաղորդաշարի ընթացքում խոսվել է նաև Քլունիի տարիքի մասին՝ 56, սակայն դերասանը նշել է, որ դա իրեն չի հուզում։ Օրինակ Ժան-Պոլ Բելմոնդոն չորրորդ անգամ հայր է դարձել 70 տարեկանում, դա ոգեշնչում է Ջորջին։
Հիշեցնենք, որ սպասվող զույգ երեխաները տղա ու աղջիկ են։
