Խենթ սիրահարներ. Քայլի Ջեներն ու ռեփեր Tyga-ն՝ Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ
LifestyleՔայլի Ջեններին ու ռեփեր Tyga-ին «բռնացրել» են Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ։ Քիմ Քարդաշյանի 19-ամյա քույրն ու 27-ամյա երաժիշտը դուրս են եկել իրենց շքեղ դեղին «Լամբորջինի»-ից եւ շրջել քաղաքի փողոցներով՝ ուշադրություն չդարձնելով պապարացիներին։



Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը հիանալի տրամադրություն ունենալու առիթ ունի. օրերս Քայլին քրոջ՝ Քենդալ Ջեների հետ գովազդել է Kendall + Kylie – DropOne շարքը։
Kendall + Kylie արտադրանքը կթողարկվի սեզոնային սկզբունքով, սահմանափակ քանակությամբ, այնպես որ՝ կարելի է պատկերացնել, թե ինչպես վայրկյանների ընթացքում այն կգնեն օնլայն։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online-ի