Ֆրանսիայում երեք մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով
ՄիջազգայինՖրանսիայի ոստիկանությունը երեք մարդու Է ձերբակալել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով:
Ինչպես տեղեկացնում է BFM հեռուստաալիքը, ձերբակալման գործողությունն անցկացվել Է Կլերմոն-Ֆերան քաղաքում:
Կալանավորվածներից մեկի բնակարանում կատարվում Է խուզարկություն, սակրավորներն ստուգում են այնտեղ պայթուցիկ նյութերի հնարավոր առկայությունը:
Լրացուցիչ օպերատիվ միջոցներ են ձեռնարկվել Փարիզում եւ Մարսելում:
Փետրվարի սկզբին Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հայտնել Էր Մարսելում եւ Մոնպելիեում չորս մարդու ձերբակալման մասին, որոնք, ենթադրաբար, ահաբեկչական գործողություն Էին նախապատրաստում Փարիզի տուրիստական գոտիներից մեկում: Կալանավորելիս ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են նյութեր, որոնք մատնանշում են նրանց կապը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: