Օսկանյանը խռովել է. Սամվել Բաբայանը զրկել է նրան դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից. «Ժամանակ»
Քաղաքական«Ժամանակ» թերթը գրում է.
««Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը Անդրանիկ Թևանյանի հետ ունեցած վերջին հակասությունից հետո կուսակցության գրասենյակ չի գնում։
Մեր տեղեկություններով՝ Թևանյանը արգելել է Օսկանյանի որդու ձերբակալության թեմայով մեծ աղմուկ բարձրացնել, ինչի պատճառով նախկին ԱԳ նախարարի վրդովմունքն էլ ավելի է խորացել։
Ըստ մեր աղբյուրի, սակայն, Անդրանիկ Թևանյանի և Վարդան Օսկանյանի վեճը այլ արմատ ունի։ Օսկանյանը վերջերս մեծ գումար է խոստացել դրսից բերել, ինչը նրան չի հաջողվել, որից հետո Սամվել Բաբայանը նրան զրկել է դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից։
Անդրանիկ Թևանյանն էլ, ինչպես հայտնի է, դեռ 2005թ. Սամվել Բաբայանի կողմից հիմնադրված «Դաշինք» կուսակցության խոսնակն էր, իսկ այժմ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում հանդես է գալիս որպես Սամվել Բաբայանի ներկայացուցիչ»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: