Որքա՞ն շաքար է անհրաժեշտ երեխային օրվա ընթացքում
LifestyleԱշխարհի լավագույն մանկաբույժները պնդում են, որ 2-18 տարեկան երեխաներն օրական պետք է օգտագործեն 6 թեյի գդալից ոչ ավելի (25 գրամ) շաքարավազ: Գիտնականները միևնույն չափաքանակն են առաջարկում տարիքային այդքան մեծ տարբերությամբ երեխաների համար այն պատճառով, որպեսզի այդ թիվը հեշտ լինի և հիշվող՝ ծնողների ու բուժաշխատողների համար:
Տվյալ նորման գերազանցելը լի է ճարպակալման ու սրտանոթային հիվանդությունների ռիսկերով: Փորձագետները խորհուրդ են տալիս երկու տարեկանից փոքր երեխաների սննդակարգից ընդհանրապես բացառել շաքարը: Այդ տարիքում կալորիաների հանդեպ երեխաների պահանջարկը մեծ չէ, և շաքարն ընդհանրապես անհրաժեշտություն չէ: Բացի այդ, հենց վաղ տարիքում են ձևավորվում մարդու սննդային հակումները, և քաղցրի հանդեպ սերը ապագայում երեխաներին կստիպի հրաժարվել ավելի առողջ սննդից: