Ստամբուլում ԻՊ դեմ գործողությունների շրջանակում 35 մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինՍտամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը համաժամանակյա գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող 41 հասցեում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործողությունների արդյունքում ձերբակալվել են 35 մարդ, առգրավվել են թվային և գրավոր փաստաթղթեր, զինվորական կամուֆլյաժ: