Ցիտրուսները չեզոքացնում են ճարպը
LifestyleՍան Պաուլուի համալսարանի գիտնականները պարզել են, որ նարինջն ու մնացած ցիտրուսային մրգերը կանխում են ճարպակալումից: Հետազոտողները փորձ են կատարել 50 լաբորատոր մկների վրա, որոնց մի մասն օգտագործել է ֆլավոնոիդներով (կա նարինջի, կիտրոնի մեջ) հարուստ սնունդ։ Կենդանիներին բաժանել են մի քանի խմբերի, առաջինում մկները սնվել են ստանդարտ սննդակարգով, երկրորդում կենդանիները սնվել են ճարպերի մեծ քանակությամբ սննդով, իսկ մյուսում տրամադրվել է ճարպերով և ֆլավոնոիդներով հարուստ սննդակարգ։ Պարզվել է, որ սովորական ճարպոտ սնունդը նպաստել է արյան մեջ բջիջների վնասմանը։ Սակայն ֆլավոնոիդներ գեսպերիդինը, էրիոցիտրինը և էրիոդիկտիոլը նվազեցրել են վերոնշյալ թթվի մակարդակը համապատասխանաբար` 50, 57 և 64 %-ով: