Ռոշբլուանը ողջունում է ԼՂ հարցով հանդիպումը կազմակերպելու Օլանդի առաջարկությունը
ՔաղաքականԱրցախի ժողովուրդը, 1991թ. ստեղծելով հանրապետություն, արդեն կիրառել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ ողջունելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Պետք է ողջունել նախագահի հայտարարությունը, որը հստակորեն ընդգծում է այս անկախության միջազգային ճանաչման հեռանկարը: Մեր շրջանակի առաքելությունն է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված ցանկացած քայլին աջակցությունը, ուստի չենք կարող չաջակցել հանդիպում կազմակերպելու նախագահի Օլանդի առաջարկությանը»,- հավելել է Ռոշբլուանը:
Նա շեշտել է նաև, որ բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով պետք է վերահաստատել հավատարմությունը 1994թ. եռակողմ համաձայնությանը և մեկտեղել երեք կողմերին էլ՝ Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին: