Երևան, 16.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ օրվա ծաղր կլիներ, եթե մի օր Կոմիտասը հայտարարեր, որ այս կամ այն կուսակցությանն է սատարելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով՝ մեր երկիրը պետք է ղեկավարեն նվիրյալներ, ովքեր ունեն անբիծ կենսագրություն և վայելում են ժողովրդի վստահությունը: Նրանք երբևէ չպետք է ապազգային որևէ քայլ, անազնիվ գործարք կատարած լինեն, բայց քանի որ ներկայի քաղաքական գործընթացների ճարտարապետներն այդպիսին չեն, ուստիև քաղաքական ողջ այս գործընթացների մեջ նրա համար հարազատ որևէ բան չկա: 


Նա ցավում է, որ քվեաթերթիկում «բոլորին դեմ եմ» պատուհանն այլևս չկա և հնարավոր չէ սեփական դիրքորոշումն ավելի պարզ արտահայտել: Գ. Գինոսյանի դիտարկմամբ՝ բավականին վատ երևույթներ կան քաղաքական դաշտում, իսկ ամենավատն այն է, որ որևէ քաղաքական ուժ իր ծրագրում քաղաքացի դաստիարակելու ցանկության մասին չի խոսում: Ու քանի դեռ երկրում տիրում է անպատժելիության մթնոլորտը, ապա մոտ ապագայում մեր երկրում ոչինչ էլ չի կարող փոխվել:


«Քանի՞ հոգի գիտեք, որ երկիրը վնասելու համար այսօր ազատազրկված է: Ու քանի դեռ նրանք չեն պատժվել, մնացած արժեքների մասին մտածելը պարզապես ծիծաղելի է: Որևէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ Հայաստանում ոչ թե պետք է բնակիչներ ապրեն, այլ՝ քաղաքացիներ: Այսինքն՝ մարդն ով այստեղ ապրում է, իրեն պետք է լիիրավ քաղաքացի զգա և ոչ թե ժամանակավոր բնակիչ, որը հնարավորության դեպքում կարող է լքել իր հայրենիքն ու գնալ այլ երկիր՝ որոշ չափով ավելի բարեկեցիկ ապրելու համար»,– ասաց Գ. Գինոսյանը:


Նա համոզված է, որ մտավորականը, արվեստագետը, գիտնականը պետք է հասարակության ճարտարապետները լինեն ու չպետք է քաղաքականությամբ զբաղվեն: Եվ օրվա ծաղր կլիներ, որ եթե մի օր Կոմիտասը հայտարարեր, թե առաջիկա ընտրություններում այս կամ այն կուսակցությանն է պաշտպանելու: 
«Մտավորականները պետք է լինեն մեր ազգային արժեհամակարգի ճարտարապետները, իսկ քաղաքական կուսակցությունները, օտար բառով ասած՝ այդ հասարակության «պրարաբները» (աշխղեկները) պետք է լինեն: Ցավոք, մենք տեսնում ենք քաղաքական «պրարաբների» հոծ զանգված, որոնք հերիք չի հավակնում են հասարակության ճարտարապետները լինել, դեռ մի բան էլ իրական ճարտարապետներին իրենց ձեռքի տակ որպես «պրարաբ» են աշխատեցնում: Այսինքն՝ մտավորականը, ով պետք է ազգային արժեհամակարգ ձևավորելու հավակնություն ունենար, ինքը քաղաքական գործչի ձեռքին խամաճիկ է դարձել և նրա գովքն է անում: Բայց եթե Արարատ լեռը տեսանելի լիներ, ապա դժվար թե մարդիկ սկսեին կողքի մանր բլուրներով հիանալ»,– ասաց Գ. Գինոսյանը: 


Նրա կարծիքով հայ հասարակության ընտրությունը պետք է մեկը լինի՝ սեփական ճակատագրին տեր կանգնելն ու հայ լինելու հպարտությունը վերադարձնելը: Եվ եթե այդ ընտրությունում նա չի կարողանում հաղթել, մնացած բոլոր ընտրությունները խամաճիկության և ստրկամտության նոր փուլի ձևավորման իմաստ են ունենում:
«Ամեն ընտրություն մարդկանց նորովի կոտրելու, հիասթափեցնելու և մեկ անգամ ևս Հայաստանից հիասթափեցնելու նպատակ է հետապնդում: Եվ ինչպես Շեքսպիրն է ասում՝ «ինչ արժեք ունի ազատությունը, եթե դրա համար մարդն ամեն օր չի ելնում մարտի»: Եվ եթե հայն ամեն օր իր հայրենիքի ազատության գաղափարի համար չի պայքարում, ուրեմն նա ազատ, անկախ և ազգային հայրենիք ունենալուն արժանի չէ»,– ասաց Գ. Գինոսյանը:


Նա կոչ է անում մարդկանց տեր կանգնել սեփական ճակատագրին և ընտրել սեփական ազգը վեհացնելու, հայ լինելու և ազգային պետականությունը կառուցելու հպարտության վերականգնման օգտին քվեարկել: Պետականությունն ու պետությունը բացարձակ արժեք ճամարտակողներին էլ հիշեցնում է, որ թեև դա բացարձակ արժեք է, բայց ոչ վերջնական նպատակ: 


«Պետությունը միջոց է, որպեսզի ապահովի ազգի անվտանգ կենսագործունեությունը և ապահովի ազգի բնականոն զարգացումը, ոչ թե նպատակ, որին պետք է ամեն գնով ձգտել: Իսկ եթե պետությունը վնասում է ազգի բնականոն զարգացմանը և նպաստում ազգի դեգրադացմանը, ապա դա ի՞նչ է նշանակում: Մենք այդպես էլ չհասկացանք, որ հայրենիք բառը ամեն ինչ է բնորոշում և ոչ թե լոկ տարածք: Եվ անկարևոր ու կարևոր տարածքներ հայրենիքում չեն կարող լինել: Ծիծաղելի է հայրենիքի այս կամ այն մասը կարևոր կամ անկարևոր կոչելը: Եվ պետք է բավականին լուրջ մտածել նման մարդկանց մասին, ովքեր դա չեն հասկանում: Ու երբ տարածքներ կորցնելուց սկսում ենք բանաձևեր մտածել, թե ինչպես կոչենք կորցրածը, որպեսզի մեզ «չդատեն», այդտեղ մենք սկսում ենք կորցնել նաև պետությունն ու պետականությունը: Եվ ցավալի է, երբ այդ բոլոր խոսքերի հեղինակներն այսօր քաղաքական վազքարշավի մեջ են, որն այսօր վազքարշավ է, բայց ինչքան ընտրությունները մոտենան, այն բռնցքամարտի է վերածվելու»,– ասաց Գ. Գինոսյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Վինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԿոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Իշխանությունները ձգտում են մենաշնորհել քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԵՄ-ին ինտեգրվել պատրաստվող իշխանությունը չի նախաձեռնում դեղերի ոլորտի եվրաինտեգրացում Համայնքային փոփոխությունները սկավում են այսօրվանից. «Ապրելու քվե» Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստանը» ներկայանցում է մի ծրագիր, որով լուծում ենք դեղերի բարձր գների խնդիրը. Կարապետյան Մեր նպատակն է ունենալ մատչելի, որակյալ դեղեր և առողջ հասարակություն Ինչո՞ւ են ՀՀ-ում դեղերը շատ թանկ, մարդիկ չգիտեն՝ դե՞ղ գնել, թե՞ հաց, ինչպե՞ս խնդիրը լուծել Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկԲերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան Գավառ և Գորիս համայնքների իմ ծանոթ, հարազատ մարդկանց խնդրում եմ կապի դուրս գա. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026-ը կհամախմբի ոլորտի միջազգային առաջնորդներին «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքոՍվետլանա Պետրոսյանի հետ քննարկեցինք գյուղատնտեսական հրատապ հարցեր. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղինԲռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կարող վեհանձն լինել. Հրայր ԿամենդատյանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՓոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՆիկոլ Փաշինյանը պետական դավաճա՞ն է․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ ԴավթյանՄեր պարգևավճարներն ուղղում ենք Տիգրանաշենի զարգացմանը. ի տարբերություն Փաշինյանի՝ մենք ուզում ենք այն զարգացնել է, ոչ թե հանձնել․ ՖարմանյանԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել են