Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր բրինձ օգտագործել
LifestyleՏարիներ շարունակ գիտնականները տարբեր հետազոտություններ են իրականացրել, որպեսզի պարզեն բրնձի օգտակարությունը` ամենօրյա սննդակարգում կիրառելու դեպքում: Վերջին հետազոտության ընթացքում գիտնականները վերահսկել են ամերիկացի 14.000 տարեց բնակիչների կողմից բրնձի օգտագործումը, ովքեր պահպանել են հատուկ սննդակարգ:
Արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ամեն օր բրինձ են կերել, եղել են ավելի հավասարակշռված: Նրանք իրենց սննդակարգից ստացել են մեծ քանակությամբ կալիում, մագնիում, երկաթ և այլն և ավելի քիչ՝ ճարպ ու շաքար: Բրինձը չի պարունակում նատրիում, նրանում կան միայն շատ քիչ քանակությամբ ճարպեր:
Հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակ կամ դարչնագույն բրինձը մեծացնում է կուշտ լինելու զգացողությունը, ինչի համար էլ այն խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր ընդունում են հատուկ սննդակարգ: