Սուրիկ Խաչատրյանին զգուշացրել են
ՔաղաքականՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով հանրության մեջ ու լրագրողների հետ զրույցների ժամանակ ձևացնում է, թե իբր իր մոտ ամեն ինչ լավ է, իրականում խորը մտորումների մեջ է: Գործադիր մարմնի լուսանցքում հայտնվելուց ու հարազատ կուսակցության կողմից անգամ որպես պատգամավոր չառաջադրվելուց հետո Խաչատրյանը հասկացել է, որ վիճակը սպասվածից էլ լուրջ է:
Հավաստի աղբյուրները հայտնում են, որ «ՀՀԿ-ի տապալումը Սյունիքում» երկար մշակված պլան էր, որն ուղղված էր գործող մարզպետի դեմ, այդպես էլ կյանքի չի կոչվելու, իսկ Խաչատրյանի բաղձալի երազանքը մնալու է օդում կախված: Թեև նախկին մարզպետը դիմում է հնարավոր ու անհնարին բոլոր քայլերին, որպեսզի լիկվիդացնի Հակոբյանին, այնուամենայնիվ, նրան հստակ է ասվել ու անգամ զգուշացվել է՝ նշված թվաքանակով ձայներ չապահովելու դեպքում Ս. Խաչատրյանը կանգնելու է խնդիրների առաջ: Հարցն այնպես է դրված, որ նախկին մարզպետը ՀՀԿ-ի ուզած թիվը «չխփելու» դեպքում ստիպված կլինի կամաց-կամաց առանց որևէ այլևայլության պետությանը հանձնել մինչ օրս իրենով արված անշարժ գույքն ու մեկը մյուսից ճոխ վիլլաները:
Անի Խաչիկյան