Պատրաստում ենք տորթ-էկլեր առանց ջեռոցի
LifestyleԲաղադրատոմս
- 250 գ թխվածքաբլիթ
- 520 մլ կաթ
- 1 ձվի դեղնուց
- 7 ճաշի գդալ շաքարավազ
- 2 ճաշի գդալ կակաոյի փոշի
- 50 գ կարագ
- 2.5 ճաշի գդալ օսլա
- 1 թեյի գդալ վանիլ
Պատրաստման եղանակ
Երկու կեսի բաժանել 500 մլ կաթը: Մի մասը եռացնել թույլ կրակի վրա: Մյուս մասի մեջ ավելացնել օսլան, 3 թեյի գդալ շաքարավազը, վանիլիը և ձվի դեղնուցը: Հարել ստացված զանգվածը և լցնել եռացող կաթի մեջ: Շարունակել պահել կրակի վրա միչև զանգվածը կխտանա: Թողնել, որ այն սառչի:
Թավայի վրա դնել փայլաթիթեղ: Այնուհետև շերտերով լցնել վրան թվածքաբլիթը և կրեմը: Վերջին շերտը պետք է լինի թխվածքաբլիթը:
Պատրաստել գլազուր: Իրար հետ հարել 4 ճաշի գդալ շաքարավազը և կակաոյի փոշին, 1 ճաշի գդալ կաթը: Դնել ստացված զանգվածը կրակի վրա: Երբ այն սկսի եռալ, ավելացնել կարագը: Գլազուրը լցնել տորթի վրա և այն թողնել սառնարանում, որ սառչի:
Բարի ախորժակ: