Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ


Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով մեղադրանք է առաջադրվել 9 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 9 անձի։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նախկինում երկու անգամ դատված, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Տ.Մարգարյանը Երևանի բնակիչ Ա.Քոչարյանի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով նախկինում երկու անգամ դատված Ռիմայի հետ նախնական համաձայնությամբ, 2013թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, 35-ամյա Ֆիշյանին ապօրինի իրացրել են խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 9 դեղահաբ:

Բացահայտված մեկ այլ դրվագի համաձայն՝ Ռիման և Ա.Քոչարյանն են հանդես եկել թմրամիջոց ձեռք բերողի կարգավիճակում: Մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված և ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Հ.Հովսեփյանից, ըստ նախաքննության տվյալների, Երևանի 36-ամյա բնկիչ Ղևոնդյանի օժանդակությամբ 2013թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ձեռք են բերել խոշոր չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված թմրամիջոցից 0.0013 գրամը Ռիման տեղում գործածել է, իսկ մնացած մասը նույն օրը հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ Ռիմայի անձնական խուզարկությամբ և Ա. Քոչարյանի ավտոմեքենայի զննությամբ:

Ի դեպ, վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության մարտական լուսածիրային թվով 39 հատ փամփուշտ։

Քննությամբ պարզվել է, որ Ֆիշյանը հոկտեմբերի 28-ին ձեռք բերած «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցն իրացրել է այլ անձանց, որոնց թվում են Նիկողոսյանն ու Մատինյանը։ Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ֆիշյանն ավելի վաղ ևս ներգրավված է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործընթացում։ Մասնավորապես՝ 2013 սեպտեմբերի 16-ին «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբ է իրացրել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Միրզոյանին։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ֆիշյանից թմրամիջոց պարունակող դեղահաբ է ձեռք բերել նաև 28-ամյա Սիմոնյանը՝ Սարգսյանի օժանդակությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Հ.Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ա.Ղևոնդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ռ.Միրզոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված, իսկ մեկ դեպքով՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով

Ա.Քոչարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դեպքով՝ 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված, երկու դեպքով' 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,

Հ. Ֆիշյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ռ.Նիկողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով,

Ս.Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 1-ին մասով,

Ա.Սիմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշված մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Միաժամանակ, 2014թ. սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել՝ սույն քրեական գործից՝ քննությամբ չպարզված անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, Ռ.Միրզոյանի, Վ.Մատինյանի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ձեռք բերելու, ինչպես նաև՝ հանցագործությունների այլ դեպքերով քրեական գործի մասն առանձին վարույթում անջատելու մասին, որով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑ