Հնարավորինս քիչ օգտվեք բջջային հեռախոսներից
LifestyleԳիտնականների անցկացրած լայնածավալ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բջջային հեռախոսների չափից դուրս օգտագործումը կարող է չորս տեսակի քաղցկեղների պատճառ դառնալ: 13 երկրերում 10 տարի շարունակ կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բջջային հեռախոսով երկար խոսելու սիրահարների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 50℅-ով ավելանում է: Ընդ որում, հիմնականում առաջանում է ուղեղի 3 տարբեր տեսակների և թքարտադրության գեղձերի քաղցկեղ:
Գիտնականները պնդում են, որ ժամանակակից բջջային հեռախոսները մարդու ուղեղ են ուղարկում րոպեում 217 էլեկտրամագնիտային իմպուլսներ: Ամեն մարդ չի, որ կարող է դիմագրավել նման «գրոհի»: Այդ պատճառով մասնագետները ցածր դասարանների երեխաներին խորհուրդ են տալիս ընդհանրապես չօգտվել բջջային հեռախոսներից, միջին դպրոցի երեխաներին խորհուրդ է տրվում զանգելու փոխարեն շփվել տեքստային հաղորդագրություններով, իսկ մեծահասակ տղամարդկանց խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսները պահել տաբատի գրպանում: