Երիտասարդացնող դիմակ՝ սամիթից և կաթնաշոռից
LifestyleՍամիթով և կաթնաշոռով դիմակը չոր մաշկի համար կդառնա իսկական փրկություն։ Սամիթը պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին և համարվում է ամենալավ երիտասարդացնող մթերքներից մեկը։
Սամիթը նաև պարունակում է մեր օրգանիզմին շատ անհրաժեշտ կարոտին, տիամին, ռիբոֆլավին, ֆլավոնոիդներ, ածխաջրեր, պեկտիններ և մեծ քանակությամբ հանքային աղեր. կալիում, կալցիում, ֆոսֆոր և այլն։
Դիմակը պատրաստելու համար պետք է ունենալ տնական կաթնաշոռ՝ մաքուր, առանց քիմիկատների, սամիթ և մեկ գազար։
Սամիթը մանրացրեք։ Խառնեք մեկ գդալ մանրացված սամիթը կաթնաշոռի հետ։ Գազարը անցկացրեք քերիչով և քամեք հյութը։
Ավելացրեք սամիթի և կաթնաշոռի խառնուրդին մեկ ճաշի գդալ գազարի հյութ։ Եթե զանգվածը շատ պինդ է, ավելացրեք մեկ գդալ ձիթապտղի յուղ։
Քսեք դեմքին և թողեք 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով։
Աղբյուրը՝ Լife.panorama.am