Ես միշտ կհիշեմ դպրոցում իմ առաջին օրը. Քիմ Քարդաշյանը` հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել
LifestyleՀայտնի հայուհի Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հաճախ է հրապարակում լուսանկարներ, որոնցում ընտանիքի անդամների հետ է: Այս օրերին հայուհին, հատկապես, հիշում եւ կարոտում է իր հորը` Ռոբերտ Քարդաշյանին, որը փետրվարի 22-ին կդառնար 73 տարեկան:
Հոր ծննդյան օրը Քիմը սոցիալական կայքի իր էջում մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայտնի փաստաբանը 16-ամյակի առիթով դստերը ավտոմեքենա է նվիրում:
Այսօր էլ աշխարհահռչակ հայուհին հիշել է իր առաջին օրը դպրոցում:

Քիմը արխիվային լուսանկար է հրապարակել հոր եւ քրոջ` Քորթնիի հետ.
«Ես միշտ կհիշեմ դպրոցում իմ առաջին օրը: Հենց նոր գտա այս լուսանկարը եւ ցանկացա այն հրապարակել այստեղ: Հաջորդ օրը հայրիկիս ծննդյան տարեդարձն էր…»,-գրել է Քիմը: