Նաոմի Քեմփբելը, Քենդալ Ջենները, Ջիջի ու Բելլա Հադիդներն ու այլ աստղեր՝ Versace –ի խելահեղ ցուցադրության ժամանակ
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Իզուր չէ, որ NEWS.am STYLE –ը գովերգում Դոնաթելա Վերսաչիին. հանրահայտ նորաձեւության տան ղեկավարը նորից ապշեցրել է հանդիսատեսին՝ Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում կյանքի կոչելով իր մտահղացումները։






Դոնաթելայի հիմնական կոնցեպտը ՝ 21-րդ դարի իդեալական կինը, ըստ ոճաբանի, նա է, ով չի վախենում առանձնանալ ամբոխից, բայց միաժամանակ գնահատում է հարմարավետությունն ու կարող է առանց խղճի խայթի բիզնես հանդիպման գնալ մարզական սվիթշոթով, իսկ ժամադրության՝ տաբատային կոստյումով։

Քենդալ
Եվ ինչպես միշտ պոդիումի վրա առաջինն ու գլխավորը Քենդալ Ջենները , Ջիջի ու Բելլա Հադիդները եւ Սթելա Մաքսվելն էին։


Ջիջի

Բելլա

Իսկ 2017/2018 աշուն-ձմեռ հավաքածուի դեֆիլեն առաջին շարքից դիտում էր Նաոմի Քեմփբելը, որը եկել էր ցուցադրությանը Լյուիս Հեմիլթոնի ուղեկցությամբ։


Նաոմի Քեմփբելը

Լուիս Հեմիլթոն


Դոնաթելա Վերսաչի