Սեուլում շուրջ 800 000 ցուցարարներ պահանջում են նախագահի հրաժարականը
ՄիջազգայինՀարավային Կորեայում զանգվածային ցույցեր են իրականացվում, որի մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Պակ Կին Հեի հրաժարականը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ցույցերն անցկացվում են Սեուլի կենտրոնում: Կազմակերպիչների տվյալներով` բողոքի ցույցին, որն անընդմեջ անցկացվում է արդեն 17-րդ շաբաթ օրը, շուրջ 800 000 մարդ է մասնակցել:
Ցուցարարները կոչ են արել երկրի սահմանադրական դատարանին արագացնել նախագահի նկատմամբ իմպիչմենտի մասին գործի քննությունը և հաստատել այն հնարավորինս շուտ:
Ինչպես նշվում է, միևնույն ժամանակ Սեուլում կայացել է նախագահի կողմնակիցների ցույցը, որոնք պահանջում են դատարանից մերժել իմպիչմենտի հաստատումը, և վերադարձնել իշխանությունը գործող նախագահին: