Իրաքում խոշորագույն զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել
ՄիջազգայինԻնչպես հաղորդում է The Telegraph-ը, ենթադրվում է, որ անապատային տարածքում երբևէ հայտնաբերված խոշորագույն գերեզմանոցում շուրջ 4000 մարդու մարմին կա:
Ջիհադականներն այստեղ սպանել են 2014-ին գերի ընկած իրաքցի զինվորներին և վերջիններիս մարմինները լցրել են լայն ձագարաձև փոսը: Նշվում է, որ մեկ օրում միայն այստեղ 2000 իրաքցի զինվորական ու ոստիկան է գնդակահարվել:
Փոսի խորությունը կազմել է 400 մետր, իսկ ավելի ուշ իսլամիստներն այն լցրել են հողով ու բետոնե բեկորներով: