Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգիչ Ռոլանդ Գասպարյանի եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանի ընտանիքում արդեն մի քանի ամիս է, ինչ փոխվել է մթնոլորտը: Նրանց առաջնեկն իր ծնունդով կյանքին նոր իմաստ ու գույն է հաղորդել: Life.panorama.am-ի հետ զրույցում Գայանե Հովհաննիսյանը պատմել է փոքրիկից ու այն փոփոխություններից, որոնք կատարվել են իրենց կյանքում ծնող դառնալուց հետո:
«Արդեն մի քանի ամիս է՝ մեր կյանքը նոր գույներով է լցվել: Օրը սկսում է մեր փոքրիկի ժպիտով: Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում: Նա իր տեսակով այնքան դրական է, որ մեկ անգամ տեսնելուց հետո մեր շրջապատում բոլորը ուզում են նորից ու նորից տեսնել նրան»,- պատմեց Գայանեն ու շարունակեց.
«Մեր աղջիկը՝ Նանե-Զիոնան, դեռեւս հինգ ամսական էլ չկա, բայց արդեն ունի իր սիրած ու չսիրած խաղալիքները: Նա երկուսիս էլ նման է, իսկ բնավորությամբ օր օրի տարբեր է: Նա կարող է ամեն օր մի նոր բան անել ու այդպիսով ուրախացնել մեզ: Մեր աղջկան հիմնականում Զիոնա անունով ենք դիմում, թեեւ շատերրը Նանե են ասում, արդյունքում երկու անունն էլ իրենն է ու երկու անուններին էլ արձագանքում է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: