Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են շուտափույթ հանդիպման մասին
ՄիջազգայինԱդրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թարիփ Էրդողանը պայմանավորվել են շուտափույթ հանդիպման մասին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ անցկացված հեռախոսազրույցի ընթացքում. Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ։
«Նախագահներ Ալիևն ու Էրդողանը երկու երկրների բարեկամական ու եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման վստահություն են հայտնել»,- նշվում է հաղորդագորթյան մեջ։