Վրաստանի պատրիարքի անվտանգության ծառայության պետը պաշտոնանկ է արվել
ՄիջազգայինՎրաց կաթողիկոս պատրիարք Իլյա 2-րդի անվտանգության ծառայության պետ Սոսո Օխանաշվիլին հրաժարական է տվել, եւ այն ընդունվել է, հաղորդում է «Գրուզիա-Օնլայնը»:
«Հանգամանքներից ելնելով ես այլեւս չեմ կարող մնալ այնտեղ: Ես պատրիարքին խնդրել եմ տալ իր օրհնությունը՝ հեռանալու այդ պաշտոնից: Մենք զրուցեցինք, նա համաձայնվեց, օրհնեց ինձ եւ ես հեռացա այդ աշխատանքից»,- ասել է նա:
Օխանաշվիլիի խոսքով, դա բարդ որոշում էր, քանի որ ինքը «պատրիարքի համար միայն թիկնապահ չէր»:
Օխանաշվիլին անվտանգության ծառայությունը ղեկավարել է 14 տարի: Այժմ նրա փոխարեն նշանակվել է իր տեղակալ Զուրաբ Բուչուկուրին: