Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


«Հերոսի ծնողները». Մանվելի մայրն ամեն առավոտ սպասում է սանհրահանգիչ որդու զանգին

Հասարակություն

«Հերոսի ծնողներ»-ը նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ այցելել է ապրիլի 14-ին Արցախի Մարտունու շրջանում զոհված զինծառայող, կրտսեր սերժանտ Մանվել Գեւորգյանի ծնողներին՝ Արմեն եւ Նաիրա Գեւորգյաններին:

Ընտանիքի անդամների համար՝ Մոշը, ընկերների համար՝ Մանչը. նպատակներին անսպառ եռանդով ու նախանձելի արագությամբ մոտեցող Մանվելը կյանքում ուզում էր ամեն ինչ հասցնել. դեռ տասը տարեկան չկար, արդեն Եվրոպայի չեմպիոն էր: Ծնողները պատմում են, որ նույնիսկ խոսել սկսեց շատ վաղ, վեց ամսականում հստակ հասկացնել էր տալիս՝ ինչ է ուզում:

«Այդքան վաղ տարիքում շատ մաքուր բառեր էր արտաբերում: Մենք ինչ-որ աղավաղված բառեր չենք էլ լսել: Միայն հիշում եմ՝  պինգվին բառը գովազդից էր լսել, տինգվին էր ասում: Տասը ամսականում մեքենայում արդեն մեծի նման նստում էր, պապիկին ասում էր՝ կարմիր լույս է, կանգնի: Շատ շուտ էր ընկալում, ամեն ինչ տպավորվում էր, աշխույժ ու կյանքով լեցուն էր»,-պատմում է մայրը:

Փոքրիկ Մանվելը դեռ դպրոց չէր գնում, բայց արդեն գիտեր թվերը, տառերը, նույնիսկ ռուսերեն էր խոսում, ինչին մեծապես նպաստել էին մուլտֆիլմերը. «Որ գնաց առաջին դասարան, Մոշիս համար այնքան անհետաքրքիր էր, նախնական ամեն ինչ գիտեր, դա սովորական բան էր նրա համար: Ռուսերենի ուսուցչուհին մեզ մի օր ասաց՝ այսպես, որ գնա, մեր մեդալակիրն  է լինելու»:


Նրան ծնողները դեռ մանկուց էին Մոշ անունը տվել, տիկին Նաիրան ասում է՝ շատ-շատերին  էր հետաքրքրում, թե ինչու հենց Մոշ: «Նույնիսկ Մանվելս մի օր ասաց՝ մամ, ինչի Մոշ, ասացի, որովհետեւ մոշի նման քաղցր ու անուշ ես: Ասում էին՝ լավ է, էրեխուն մալինա չես ասում»,-պատմում է մայրը:

Մանվելը սկսում է սպորտի հաճախել յոթ տարեկանից, գալիս, ծնողներին ասում է, որ կարատեի խմբակ է բացվել, ցանկանում է անպայման հաճախել: Հայրն էլ մի պայման է դնում՝ եթե պիտի սիրով մասնակցի պարապմունքներին, ապա կարող է հաճախել:

«Ճիշտ է, շատ ինքնուրույն էր, բայց ամեն հարցում խորհրդակցում էր մեզ հետ, ու հատկապես ինձ շատ էր լսում: Ընդամենը մի տարի պարապեց, դուրս եկավ Եվրոպա, ասաց՝ պապ, Ավստրիա ենք գնում: Մենք էլ շատ ուրախացանք: Հենց Ավստրիայում Եվրոպայի չեմպիոն դարձավ: Եվրոպայից վեց մեդալ ունի: Մի դեպք կա՝ կապված այդ մրցումների հետ, մարզիչն էր պատմել: Ասում են՝ արդեն պատրաստվում էին ինքնաթիռից իջնել, Մանվելիս ոչ մի կերպ չեն կարողացել արթնացնել, գավաթը ձեռքին խորը քնել էր: Հենց ձեռքը տարել են, որ գավաթը վերցնեն, միանգամից վեր է թռել. բա, իր աշխատանքով վաստակածն էր: Ուժեղ էր որդիս, բայց կռիվ անել չէր սիրում, երբեք ձեռքերը գործի չէր դնում: Կամքի ուժով էր ու մինչեւ վերջ էր գնում, մրցումներից մեկի ժամանակ ուսն էր կոտրել, ոչ մեկին չէր ասել, մինչեւ վերջ այդպես պայքարել էր, բայց երկրորդ տեղն էր զբաղեցրել, երեւի վերջին փուլում արդեն զգացել են, որ ուսը թույլ է»,-ասում է հայրն ու հպարտությամբ ցույց տալիս որդու գավաթներն ու մեդալները:

Բացի սպորտից, Մանվելը սիրում էր այն ամենը, ինչ կապված է համակարգչի հետ: Արդեն ավագ դասարաններում սովորում է համակարգչային ծրագրավորում, սակայն ուսումն այդ մասնագիտությամբ չի շարունակում:

«Դե, ես բուժաշխատող եմ, ինձ միշտ ասում էին՝ ես եմ ուղղորդել որդուս, բայց իրականում իր ցանկությամբ ընտրեց ու ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը: Ուզում էր բժիշկ-վերականգնողաբան դառնալ, նույնիսկ մտածում էր բակալավրիատից հետո տեղափոխվել Բժշկական համալսարան»,-ասում է մայրը:

Արդեն մոտենում է ծառայության անցնելու ժամանակը, ծնողները թեպետ մի փոքր անհանգիստ էին  ու մտահոգ, բայց տեսնելով Մանվելի  դրական տրամադրվածությունն ու շուտափույթ կերպով ծառայության անցնելու ձգտումը՝ նրանք նույնպես դրական են տրամադրվում: Շատ շուտով Մանվելը մեկնում է Արցախի Մարտունու շրջան, այնտեղ  դառնում սանմասի Մանչը:

«Մոշս սանհրահանգիչ էր, նախքան բանակ գնալը Խոջալուում վերապատրաստվեց: Ինստիտուտում բարձր գնահատականներով ավարտեց առաջին կուրսն ու գնաց բանակ: Մանվելս նույն հաջողությունները բանակում էլ գրանցեց. մի քանի շաբաթվա ծառայող էր, արդեն ավագ հրաձիգ էր, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտի կոչում ուներ: Որ պատմում էր, ասում էի՝ դե չափազանցնում ես, արձակուրդին զինգրքույկը բերեց, հերթով գրածները կարդալ տվեց:  Ասում էր՝ մամ, գամ, դու էլ չես աշխատելու, գործդ ձեռքիցդ վերցնելու եմ: Մանվելս հոգնել բառը չուներ. հասցնում էր եւ՛ դասի գնալ, եւ՛ աշխատել: Բանակ գնալուց առաջ հայրն առաջարկեց՝ գոնե այս մի ամիս տանը մնա, հանգստանա, հրաժարվեց»:


Մայրն ասում է՝ Մանվելի ապրած նույնիսկ ամեն վայրկյանը պատմություն էր, որը ներկայացնելու համար անգամ ամբողջ կյանքը բավարար չի լինի: Թեպետ ծնողները շատուշատ դրվագներ են հիշում որդու կյանքից, բայց հետ նայելով մի բան են հստակ զգացել. Մանվելի հետ կապված ամեն մի իրադարձություն շատ արագ էր տեղի ունենում:

«Ասում էի՝ Մանվել ջան, ոնց որ ցունամի լինես, իսկական փոթորիկ: Նույնիսկ բանակ գնալու ժամանակ էլ մի ժամ շուտ ներկայացավ, առաջինը մասնակցեց վիճակահանությանը, առաջինը նստեց ավտոբուս: Նրա հետ «չէ» չէր լինում, երեւի, որ ամեն ինչին մեծ սիրով էր մոտենում, դրանից էր: Տպավորություն էր ստեղծում, որ ամեն ինչում շտապում էր, ոչինչ չէր ուզում կիսատ թողնել: Արձակուրդի ժամանակ եկավ, ամեն օր ինստիտուտում էր լինում, նվիրվում էր բոլորին, ուզում էր հասցնել բոլորին տեսնել, խոսել նրանց հետ: Վերջին անգամ, երբ գնաց ինստիտուտ, բոլորին պատմել էր իր հաջողությունների մասին: Եկավ տուն, ինձ ասաց՝ մամ, այնպես եմ անելու, որ ինստիտուտը ինձ պարտք մնա, վճարովին դարձնեն անվճար: Դրանից հետո ամբիոնի վարիչին էինք հանդիպել, մեզ ասաց՝ այո, Մանվելն այնպես արեց, որ ամբողջ կյանքում նրան պարտական կմնանք: Դպրոցի դասասենյակներից մեկն էլ որդուս անունով է»:

Հերոսը ապրիլի 2-ից եղել է դիրքերում, սակայն իրադրության մասին ծնողներին ոչինչ չի ասել: Վերջին անգամ նրանք որդու հետ խոսել են ապրիլի 14-ին՝ նախքան դիրքի վրա հակառակորդի կողմից հարձակում գործելը: Դիրքում մնալով միայնակ՝ հերոսը պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ, մինչ ընկերները օգնության կհասնեն: 

«Մենք իմացել էինք, թե ինչ է կատարվում Արցախում, բայց Մանվելս չէր ասել: Դե որ Մանվելս սանհրահանգիչ էր, այդ առումով էլ մի փոքր հանգիստ էինք, որ դիրքեր չի բարձրանա, բայց երեւի այդ օրերին բոլորը դիրքերում էին: Որդիս այնպես է արել, որ թշնամին առաջ չգա, դիրքը միայնակ պահել է, հետեւից եկող զինվորներին էլ փրկել: Այդ օրերին ամուսինս զանգեց, ասաց՝ Նառ հրադադար է, անկախ ինձնից սկսեցի լացել, ասում էի՝ ախր ինչ հրադադար»:

Նախքան դիրքեր բարձրանալը, Մանվելը հաղորդագրություն էր ուղարկել հորը, ասել, որ չանհանգստանան, կիջնի, անպայման կզանգահարի: Հայրը մինչև այսօր էլ պահում է այդ հաղորդագրությունը:

«Ծառայության գնալու օրվանից մի վայրկյան անգամ չէր տրտնջացել, ոչ մի բողոք չենք լսել: Ասում էր՝ ամեն ինչ իրենց մոտ շատ լավ է:  Այդ օրերին էլ այնքան հանգիստ էր խոսում, որ նույնիսկ չէինք էլ մտածում, որ նման մի բան կարող է լինել»,-հիշում է  հերոսի հայրը:

Տիկին Նաիրան ասում է, որ 14 թիվը ճակատագրական էր նրանց համար: Մանվելը ծնվել էր մայիսի 14-ին, զոհվեց ապրիլի 14-ին,  հենց նախորդ տարվա հունիսի 14-ին էլ մայրը երազ էր տեսել: Որդու ծառայության բոլոր ամիսներին հերոսի մոր սրտում ինչ-որ վախ կար, որ երազը միգուցե իրականություն կդառնա:

«Առհասարակ, Մանվելիս հետ կապված ամեն ինչ կարծես երկնային մի բան լիներ: Մի նկար կա, դիրքերում էր նկարվել: Առավոտը զանգեց՝ մամ նկար եմ ուղարկել, մտեք, նայեք: Որ չտեսնեմ, հենց նույն նկարն էր, որ ես տեսել էի երազումս: Ես ցնցվեցի, հենց նկարը տեսա, որովհետեւ սարսափելի երազ էի տեսել՝ իբր Մանվելս հենց այդպես կանգնած էր դիրքերում, հետո շրջվեց թիկունքով դեպի ինձ: Այդ ընթացքում ինչ-որ մեկը անընդհատ գոռում էր՝ Մանվելը սահմանում զոհվել է: Այնքան վատ էի զգում այդ երազից հետո, ամուսնուս պատմեցի, ամբողջ օրը ապրումներով անցավ: Այս դեպքերից հետո էլ մեզ հետ ամեն կերպ մի աղջիկ էր փորձել կապվել: Մանվելիս նկարն էր տեսել, մեր բարեկամներից մեկից իմացել էր մեր  հեռախոսահամարն ու զանգել մեզ: Պարզվեց, որ Մանվելիս էր երազին տեսել, ասել էր, որ զոհվելու է, ու որ գնանք եկեղեցի, ափով մեկ ինչքան մոմ կլինի, վառենք:  Գնացինք Եռաբլուր, եկեղեցի մտանք, ամուսինս դրեց մոմերը ափի մեջ, հաշվեցինք՝ ուղիղ 18: Երազում նաեւ երկու բանալի էր տվել, որ մեզ փոխանցի: Դա, հավանաբար, մեր նոր բնակարանն էր եւ ավտոմեքենան, որն արձակուրդից առաջ ստիպել էր փոխել: Չգիտեմ՝ ես երբեք երազներին այդքան նշանակություն չեմ տվել, բայց նրա հետ կապված ամեն ինչը կարծես ազդանշան լիներ»:

Մանվելի ընտանիքը հոկտեմբերից ապրում է պետությունից տրամադրված նոր բնակարանում, որը ստացել էին շատ ավելի շուտ, բայց չէին կարողանում տեղափոխվել. Մանվելի ներկայությունը նախորդ տանը չափազանց շատ էին զգում:

«Տեղափոխվեցինք, Մանվելիս համար մի անկյուն պատրաստեցինք: Մի անգամ լրագրողներից մեկն ասաց՝ կարծես թանգարան լինի: Ասացի՝ բա Մանվելս թանգարանային նմուշ էր»:

Հերոսի անկյունը զբաղեցնում էր հյուրասենյակի մի մեծ հատված. հենց հյուրասենյակի, որպեսզի այստեղ էլ Մանվելի ներկայությունն ավելի շատ զգացվի:  Ամեն մի իրը նրա կյանքի մի շրջանն էր ներկայացնում. գավաթները, մեդալները, բանակային համազգեստը, մրցույթներում ստացած հուշանվերները եւ ի վերջո տարբեր ժամանակահատվածներում արված նկարները, որոնցից իրեն բնորոշ հանդարտ ու հմայիչ ժպիտով ներկաներին է նայում մերօրյա հերոսը:

Ծնողները միշտ էլ աջակցել են երեխաներին, այնպես արել, որ ոչնչի կարիք չունենան, ոչ ոք նույնիսկ չի էլ իմացել, որ ընտանիքը վարձակալած տանն է բնակվում:

«Անգամ մեր կոլեկտիվում, Մանվելենց դպրոցում ոչ ոք չի իմացել այդ մասին: Ուսուցիչներն էլ են զարմացած, ասում են՝ եթե դպրոցում ինչ-որ մի առիթով գումար են հավաքել, միշտ մերոնք են առաջինը տվել: Դեպքերից հետո էլ քաղաքապետարանից մեզ այցելեցին, իմացան, որ վարձով ենք ապրում, երեւի մտածեցին՝ ինչ-որ պարտքեր կամ խնդիրներ ունենք, հարցրին՝ ինչի կարիք ունենք, ու զարմացան, որ ասացինք՝ ոչնչի: Ավելի լավ կլինի, որ աջակցեն նրանց, ովքեր հիմա ավելի շատ դրա կարիքն ունեն»,-ասում է հայրը:

Դեպքերից այսքան ամիս անց տիկին Նաիրան նույն ճշտապահությամբ ամեն առավոտ աչքը գցում է ժամացույցին ու սպասում, որ ուր որ է Մանվելը կզանգի:

«Ժամը տասը Մանվելիս շրջայցի ժամն էր, ամեն օր զանգում էր, մի փոքր զրուցում էինք, ու անցնում էր գործի: Չգիտեմ՝ երեւի սպասում եմ էլի: Բոլորս էլ սպասում ենք, բոլորիս համար էլ դժվար է: Քրոջ համար հատկապես այն ժամանակն էր դժվար, երբ դասարանում բոլորի եղբայրները զորացրվում ու տուն էին վերադառնում: Շատ մտերիմ էին քույր ու եղբայր, իսկական ընկերներ: Չգիտեմ այս ամիսների ընթացքում շատ նոր բաներ եմ հիշում, օրինակ՝ այն օր հենց այդ օրը աշխատավայրում  մի սենյակից մյուսն էի անցնում, Մանվելիս նկարներն էի  ցույց տալիս հպարտորեն, թե տեսեք՝ ինչ տղա է:  Ոչ միայն իմ, այլեւ մեր կոլեկտիվի նկատմամբ էր շատ ուշադիր, ծաղիկներ էր բերում: Ամեն շրջապատում էլ Մանվելիս սիրում էին: Վերջերս նույն զորամասի նորակոչիկներից մեկն էլ զանգեց մեզ, ասաց, որ այդ զորամասում այնքան են սիրել ու հարգել Մանվելին, որ նրա անունով անկյուն են բացելու: Մենք նաեւ փոքրիկ Մանվել ունենք,  քեռուս թոռը որդուս անունն է կրում»:

Հերոսի հայրը շուրջ 30 տարի է՝ աշխատում է Հանրային ռադիոյում որպես էլեկտրիկ: Դեռ Մանվելը բանակ չէր գնացել, ուզում էր աշխատանքից դուրս գալ, բայց կինը համոզել էր, ասել, որ ավելի լավ կլինի երկու տարի էլ շարունակի աշխատել, մինչեւ որդին բանակ կգնա, կգա:

«Ասում էի՝ Մանվելիս այդ աշխատանքին կտեղավորի, նոր կթողնի աշխատանքը, Մանվելս էլ էր լավ  հասկանում այդ գործից:  Հիմա Արմենը չի կարողանում աշխատանքից դուրս գալ, կարծես նա էլ է սպասում»:

Հայրն ասում է՝ Մանվելն, իրոք, արեց այնպես, որ շատ շատերը նրան ճանաչեն, ինչպես եւ խոստացել էր ծնողներին. անել այնպիսի մի բան, որ ամբողջ աշխարհը նրան ճանաչի:

«Մի տեղ կա հպարտություն, մի տեղ՝ ցավ: Տեր Հայրը մի անգամ մեզ ասաց, որ Մանվելն իր 18 տարիների ընթացքում արեց այն, ինչ մարդիկ չեն կարողանում անել իրենց 100 տարիների ընթացքում: Հիմա այսպես մարդիկ այցելում են, նստում, խոսում ենք, բայց առավել դժվար է  հատկապես, երբ մենակ ենք մնում, ընկնում ենք մտածմունքների մեջ:  Աշխատում ենք այդ  ամենը շատ ցույց չտալ, որովհետեւ երկրորդ երեխա էլ ունենք, ով դեռ դպրոցում է սովորում: Չպիտի թողնենք, որ կոտրվի, նեղվի, պետք է առաջ տանենք, աջակցենք, որ նպատակներին հասնի, Մանվելիս կիսատ թողած գործերն ու երազանքներն էլ իրականացնենք, ավարտին հասցնենք»:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Գեւորգ Պերկուպերկյանի

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»