Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմով բացել է FEST կինոփառատոնը
LifestyleԴերասանուհի Մոնիկա Բելուչին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բացել է բելգրադյան FEST 45-րդ կինոփառատոնը։ Փառատոնը տեղի է ունեցել «Սավա-կենտրոնում»։
Բելուչին կարմիր գորգին հայտնվել է «On the Milky Road» ֆիլմի անձնակազմի ու ռեժիսոր Էմիրա Կուստուրիցայի հետ միասին։ Այս ֆիլմով, որտեղ նկարահանվել են Կուստուրիցան ու Բելուչին, բացվել է կինոփառատոնը։
«Ինձ համար մեծ պատիվ է, որ մեր ֆիլմով է բացվում այսպիսի փառատոնը։ FEST փառատոնին մաղթում եմ մեծ հաջողություն»,-ասել է դերասանուհին։
Փառատոնին մասնակցում են 95 ֆիլմեր։ Մրցանակների համար պայքարում են 15 ֆիլմեր 12 երկրներից։
Աղբյուրը՝ Լife.panorama.am