Արարատում, ի հակադրություն ՀՀԿ-ի գզվռտոցի, ԲՀԿ-ի ռեյտինգայինները համերաշխ են՝ «միմյանց» տարածք չեն ներխուժում. «Հրապարակ»
Քաղաքական«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատում ՀՀԿ թեկնածուների գզվռտոցի ֆոնին զարմանալիորեն համերաշխ են գործում ԲՀԿ-ի ռեյտինգայինները։ Նրանք ևս իրար մեջ բաժանել են ընտրատարածքը, բայց առայժմ «միմյանց» տարածք չեն ներխուժում։ Այստեղ առաջադրվել են Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, Հովտաշատի և Նոր Խարբերդի գյուղապետերը, որոնք, ըստ էության, աշխատելու են Աբրահամյանի համար։ Նրա համար Այնթապ համայնքում ջերմորեն աշխատում է նաև նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Արարատի մարզից ԲՀԿ-ն թերևս 2 պատգամավոր կունենա՝ Տիգրան Ստեփանյան և Արգամ Աբրահամյան»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։