Գեներալ Օհանյանի «երկրորդ շնչառությունը». «Իրատես»
Քաղաքական
«Իրատես» թերթը գրում է.
«Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը. այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն: Ամենևին չարժե մեջբերել պաշտպանության երբեմնի նախարար Սեյրան Օհանյանի մտքի գոհարները. դրանք ո՛չ իրականությանը, ոչ օրվան, ոչ էլ, թերևս, իր զբաղեցրած նախկին պաշտոնին հարիր մտքեր չէին: Մանավանդ որ «թշնամիների» դեմ պայքարի ելած այդ լիդերները` թե՛ Օսկանյանը, թե՛ Օհանյանը, ընտրվելու դեպքում չեն վերցնելու իրենց մանդատները: Ու թե ինչ են անում «աղմուկի մեջ վայրենի», լոկ իրենք ու մեկ էլ «կամանդույուշչին» կիմանան:
Հասկանալի է, չնայած, դաշինքի ստեղծման նպատակը մեկն էր` միակցել այն Ծառուկյանի հետ, երկու ֆլանգով ուժեղ կառույց ստեղծել, ֆորսմաժորի տանել երկիրը: Ծառուկյանը չգնաց այդ ռիսկին: ՕՐՕ-ն մնաց «ճակատամարտում» միայնակ, և, դատելով հարակից զարգացումներից, վտանգ այս դաշինքից, բոլոր դեպքերում, դեռ կա, մանավանդ այս օրերին, երբ կրկին ռմբակոծվում են Թալիշն ու Ղարաբաղը:
…Այսօր Օհանյանը Կոելյոյի հայտնի հերոսի նման «քամի է ցանում» ու 360 աստիճանով փոխում անապատում իր կանգնած տեղը: Ինչով կավարտվի այս «ասքը», դժվար է ասել, որովհետև գեներալ Օհանյանի երկրորդ շնչառությունն է բացվել, և այն, կարծես, իրենը չէ. նա շնչում է այլոց հանգով, թշնամության «մասին» և խիստ անհամբեր:
Ինչը, թերևս, ամենավտանգավորն է այս խաղում»:
Առավել մանրամասն՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: